Գարիկը միացավ անմահների ջոկատին նոյեմբերի 8-ին, զինադադարից ընդամենը 1 օր առաջ. Գարիկն ընկավ, որ Մարտունին չընկնի...


Գարիկը միացավ անմահների ջոկատին նոյեմբերի 8-ին, զինադադարից ընդամենը 1 օր առաջ. Գարիկն ընկավ, որ Մարտունին չընկնի...
Փետրվար 14 23:50 2021

Կիզիրանց Գարիկը սյունեցի էր, Գորիսում էր ծնվել։ 2 տարեկանում տեղափոխվել էին Ռուսաստան, հետո վերադարձել էր հայրենիք, ուսում ստացել ու գնացել բանակ։ Մարտակերտում էր ծառայում, հրետանավոր էր։ 43 օրում 2000-ից ավել արկ էր կրակել։

Գարիկը միացավ անմահների ջոկատին նոյեմբերի 8-ին, զինադադարից ընդամենը 1 օր առաջ, Գիշի գյուղի մատույցներում։ Ընկավ՝ մինչև վերջ կատարելով իրեն վերապահված առաջադրանքը: Ընկավ, որ Մարտունին չընկնի։

Հարազատներն ասում են, որ Գարիկը շատ էր ուզում գիրք գրել, ասում էր՝ «ինձ ճանաչելու են, իմ մասին բոլորը լսելու են»։ Բոլորը կլսեն քո ու անմահացած մյուս տղերքի մասին, Գարիկ ջան։ Անգամ, եթե փորձեն թաքցնել ձեր անունները, զոհվելու հանգամանքները, մեկ է, մենք կգտնենք ձեր բոլորի պատմություններն ու կպատմենք մարդկանց։

Գարիկն ընդամենը 20 տարեկան էր։