Արցախ է վերադարձել 52 հազար 415 մարդ


Արցախ է վերադարձել 52 հազար 415 մարդ
Փետրվար 10 21:08 2021

Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 27 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց  բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 52 հազար 415 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ

հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է  ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։