Ղարաբաղի՝ Ադրբեջանին անցած տարածքներում, կհեռարձակվեն ադրբեջանական ռադիոկայաններ. Կգործի ադրբեջանական շրջանային ռադիոկայան


Ղարաբաղի՝ Ադրբեջանին անցած տարածքներում, կհեռարձակվեն ադրբեջանական ռադիոկայաններ. Կգործի ադրբեջանական շրջանային ռադիոկայան
Փետրվար 8 16:52 2021

Ադրբեջանում տեղի է ունեցել Հեռուստառադիո հեռարձակման ազգային խորհրդի տեսակոնֆերանսային հանդիպումը։ Օրակարգում եղել է Ղարաբաղի՝ Ադրբեջանին անցած տարածքներում հեռուստառադիո հեռարձակումն իրականացնելու մասին հարցը։ Այսպիսով մոտ 10 ադրբեջանական ռադիոկայան, որոնք ունեն սփռում ողջ Ադրբեջանի տարածքում, կհեռարձակվեն նաեւ Ղարաբաղի տարածքում՝ Շուշիում գտնվող ռադիոհեռարձակիչ կայանի միջոցով։

Բացի այդ, որոշում է կայացվել բացել Ղարաբաղի շրջանային ադրբեջանական ռադիոկայան՝ 102,7 մեգահերց հաճախականության վրա։ Առաջիկայում կանցկացվի մրցույթ շրջանային ռադիոհաճախականության տրամադրման համար։