ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57 գերիներին


ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57 գերիներին
Հունվար 29 15:11 2021

Եվրամիությունը ողջունել է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ գերիների վերադարձը Հայաստան և կոչ է արել անհապաղ վերադարձնել մյուսներին ևս: Այդ մասին Twitter-ում գրել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:

«ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ զինծառայողների ազատ արձակումը և կոչ է անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57-ին: Սա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,-նշել է Ստանոն: