Ջրականի շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն․ մարմիններն անճանաչելի են. Արցախի ԱԻՊԾ


Ջրականի շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն․ մարմիններն անճանաչելի են. Արցախի ԱԻՊԾ
Հունվար 29 09:52 2021

Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն:

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը:

Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում: