Արցախին տրվող հումանիտար օգնության որոշակի հատված կիրականացվի ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով


Արցախին տրվող հումանիտար օգնության որոշակի հատված կիրականացվի ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով
Հունվար 26 14:33 2021

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչեւի հետ: Գործընկերները քննարկել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության ընդլայնման շուրջ հարցեր:

Կառույցի դերն առավել բարձրացնելու նպատակով առաջարկվել է Արցախին տրամադրվելիք հումանիտար օգնության որոշակի հատվածն իրականացնել  այս կենտրոնի միջոցով:

Եվգենի Զինիչեւը եւ Անդրանիկ Փիլոյանը զրույցի ընթացքում անդրադարձել են նաեւ մի շարք այլ համատեղ ծրագրերի: