Արցախյան պատերազմից հետո մի շարք եկեղեցիներ և վանքեր մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Շատերի կողմից սիրված եկեղեցիների ու վանքերի` Դադիվանքի, Կանաչ ժամի, Ղազանչեցոցի ճակատագիրը շատերին է հետաքրքրում, քանի որ ադրբեջանական կողմի «ձեռագրին ծանոթ ենք»։ Sputnik Արմենիան զրուցել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի հետ, որը հետաքրքիր տեղեկություններ է տրամադրել։
-Տեր Վահրամ, ի՞նչ աշխատանք է տարվում Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված մեր հոգևոր ու պատմական ժառանգության պահպանության առնչությամբ։ Մամուլում մի քանի անգամ հրապարակվել են Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակներ օտար եկեղեցիների ղեկավարներից, նաև Ռուսիո պատրիարքի գրասենյակից. ենթադրում ենք, որ այս ուղղությամբ ևս քայլեր են արվում։
- Խնդիրը, որին եկեղեցին բախվեց արդեն իսկ արցախյան երկրորդ պատերազմի օրերին, մեր հնամենի սրբավայրերի պահպանության հարցն էր։ Ադրբեջանական ուժերի կողմից մեր սրբավայրերին հասցված նպատակային հարվածների առնչությամբ, օրինակ՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Աստվածածինը, Կանաչ ժամը և այլք, Մայր աթոռը քանիցս հանդես է եկել հայտարարությամբ, խնդիրը ներկայացվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների, քույր եկեղեցիների հովվապետերի ու տարբեր կրոնապետերի, ինչպես նաև միջազգային, միջեկեղեցական և միջկրոնական կառույցների ուշադրությանը
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։