Էդգարը փրկել է շրջափակման մեջ հայտնված 11 զինվորների կյանքը․ «Իր կյանքը չխնայեց հայրենիքի համար»


Էդգարը փրկել է շրջափակման մեջ հայտնված 11 զինվորների կյանքը․ «Իր կյանքը չխնայեց հայրենիքի համար»
Հունվար 7 12:56 2021

«3 տարեկան էր, մանկապարտեզից, որ գալիս էր տուն, հարցնում էինք՝ Էդգար ջան, ի՞նչ ես ուզում դառնալ, ասում էր՝ ուզում եմ զինվոր դառնալ»,-պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Էդգար Մհերյանի մայրը՝ Շուշիկ Գյոզալյանը:

Նրա խոսքով՝ որդին շատ ուշադիր էր․ «Եթե տեսնում էր, որ լացում եմ, գալիս փաթաթվում էր, ասում էր՝ մամ ջան, մի լացի էլի»։

Էդգարը ճիշտ հաշվարկի շնորհիվ կարողացել է ոչնչացնել թշնամուն և փրկել շրջափակման մեջ հայտնված 11 հոգու կյանք: Նա զոհվել է Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղում: Հետմահու պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ»  շքանշանով:

 Էդգարը վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 29-ին: