Կներե՛ք, մերս, հերս, քրերս, ախպերներս… Մանվելի վերջին խոսքերը, որ նա հասցրել է գրել թղթե տուփի մի փոքրիկ կտորի վրա


Կներե՛ք, մերս, հերս, քրերս, ախպերներս… Մանվելի վերջին խոսքերը, որ նա հասցրել է գրել թղթե տուփի մի փոքրիկ կտորի վրա
Հունվար 5 20:41 2021

Մանվել Գևորգյանը ծնվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում՝ 2001թ.-ի մայիսի տասնվեցին: Մանվելը 2019թ.-ի ամռանն էր բանակ զորակոչվել: Մանվել Գևորգյանի զինծառայության սկզբնական շրջանը բավականին 

հանգիստ է անցել: Մանվելը բանակ էր գնացել «Ես եմ» հայտնի ծրագրի շրջանակներում ու պիտի ծառայեր 3 տարի: Նա երբևէ ծնողների կամ հարազատների մոտ չի բողոքել, տրտնջացել ծառայության օրերից, իսկ պատերшզմի ժամանակ ծնողների անհանգստությունը  փարատելու համար նրանց ասել է, որ իրենց մոտ ամեն բան հանգիստ է: Բայց, ցավոք սրտի, սեպտեմբերի վերջին սկսված պատերազմը ճակատագրական եղավ Մանվելի ու նրա շատ ծառայակից ընկերների համար: Մանվելը անմահացավ՝ անամոք և չսպիացող ցավ թողնելով քույրերի և ծնողների սրտերի մեջ: Մանվելը 

մարտական գործողությունների ընթացքում իր հրամանատարի մարմինը քաշելով դուրս է բերել ապահով տեղ՝ փրկելով նրա կյանքը: Անչափ հուզիչ են Մանվելի վերջին խոսքերը, որ նա հասցրել է գրել թղթե տուփի մի փոքրիկ կտորին: Մանվելը գրել է. «Կներե՛ք, հերս, մերս, ախպերներս, քրերս, իմ շատ սիրելի հարազատներ, թեժ էր մարտը, չդիմացա, լավ մնացեք»: