Ադրբեջանը սկսել է Հորադիզ-Մինջիվան-Հայաստանի պետական սահման ավտոճանապարհի շինարարությունը


Ադրբեջանը սկսել է Հորադիզ-Մինջիվան-Հայաստանի պետական սահման ավտոճանապարհի շինարարությունը
Դեկտեմբեր 23 21:50 2020

Ադրբեջանն սկսել է Հորադիզ-Մինջիվան-Հայաստանի պետական սահման ավտոճանապարհի շինարարությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության ղեկավար Անար Նաջաֆլին։ Այդ ճանապարհով նախկինում Ադրբեջանը ուղիղ կապ էր ապահովում Նախիջևանի հետ։

Նոր կառուցվող ճանապարհն, ամենայն հավանականությամբ, մտնելու է այն տրանսպորտային միջանցքի համակարգի մեջ, որով, ըստ նոյեմբերի 9/10 կնքված եռակողմ Հայտարարության, Ադրբեջանի արևմտյան տարածքները կապվելու են Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ, գրում է Mediaport-ը։