«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Արցախը հանձնվել է այն պատճառով, որ կուսակրոնները խախտել են իրենց ուխտը, կամ՝ մենք կատարել ենք տարածքային զիջումներ, քանի որ կուսակրոն հոգևորականները չեն պահպանել իրենց կուսակրոնության ուխտը»,-«Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախդիրները» քննարկման ժամանակ հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ սա ուղղակի զավեշտալի է հնչում.«Ակնհայտորեն, մարդը փորձում է իր ձախողումների համար մեղավորներ նշանակել»։