Լեռնային Ղարաբաղում չպետք է գտնվեն զինյալներ Մերձավոր Արեւելքից. ՌԴ ԱԳՆ


Լեռնային Ղարաբաղում չպետք է գտնվեն զինյալներ Մերձավոր Արեւելքից. ՌԴ ԱԳՆ
Դեկտեմբեր 21 19:57 2020

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ Մերձավոր Արեւելքից զինյալների ներկայությունը գրանցված փաստ է, որը հաստատվել է ոչ միայն մեր կողմից: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

Նրա խոսքով՝ եղել է շուրջ երկու հազար վարձկան: «Մենք ի սկզբանե մտահոգություն ենք հայտնել այնտեղ արմատական տրամադրված վարձկանների հայտնվելու առթիվ, որոնք հետեւում են ջիհադիզմի գաղափարախոսությանը: Նրանց նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվել. այնտեղ նրանք չպետք է գտնվեն»: