Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում գերմանական զինված ուժերը կստանան հինգ նոր Heron TP անօդաչու թռչող սարք: Այս մասին գրում է Deutsche Welle պարբերականը: Իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը կարող են օդում մնալ ավելի քան 30 ժամ, և նույնիսկ վատ եղանակին նրանք կարող են իրական ժամանակում տների, մեքենաների և մարդկանց պատկերներ փոխանցել: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում էր արագորեն նոր անօդաչու սարքերը վերազինել հրթիռներով, որոնք ունակ են գետնի վրա թիրախներ խոցել: Նախատեսվում էր, որ Բունդեսթագը զենք է գնելու նախքան սուրբծննդյան տոները, իսկ Պաշտպանության նախարարությունն արդեն պատրաստել է գնման պայմանագիրը:
Բայց անօդաչու թռչող սարքերը դեռևս հրթիռներով չեն հագեցվի. իշխող «մեծ կոալիցիայում» պահպանողականների կրտսեր գործընկեր սոցիալ-դեմոկրատները դեկտեմբերի 16-ին հրաժարվել են սատարել այս ծրագիրը:
Հիմնական փաստարկներից մեկը, որով Սոցիալ-դեմոկրատները բացատրել են իրենց մերժումը, հետևյալն էր. «պատերազմի ամբողջական ավտոմատացումը», նրանց կարծիքով, վտանգավոր է, քանի որ այն կարող է վերացնել վերջին հոգեբանական արգելքները, որոնք դեռ հետ են պահում ռազմական գործողություններ իրականացնող հակառակորդներին:
«Իրադարձությունը, որոնք սոցիալ-դեմոկրատներին ստիպել են փոխել իրենց դիրքորոշումըը, հակամարտությունն էր Լեռնային Ղարաբաղում և «անօդաչուների պատերազմը», որը մղում էին Հայաստանը և Ադրբեջանը»,-ասել է սոցիալ-դեմոկրատների խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Գաբրիելա Հայնրիխը:
«Պատմության մեջ առաջին անգամ զինված բախման արդյունքը որոշվել է բացառապես անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ», - ասել է նա: Այս պատերազմը, Հայնրիխի խոսքով, հստակ ապացույց էր այն բանի, որ անօդաչու թռչող սարքերը կարող են օգտագործվել որպես հարձակողական զենք: Եվ սա «տեղափոխել է ամբողջ կոորդինատային համակարգը», որը հիմնված էր այն համոզման վրա, որ անօդաչու թռչող սարքերը պետք է օգտագործվեն բացառապես որպես ցամաքային զորքերի պաշտպանության լրացուցիչ տարր:
«Ղարաբաղում հակամարտությունից հետո պարզ է դարձել. անհրաժեշտ է անհապաղ քննարկում ՝ հաշվի առնելով գործնական պատերազմ վարելու այս նոր փիլիսոփայությունը», -ասել է Հայնրիխը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Լեռնային Ղարաբաղի պատերազմը Գերմանիային ստիպել է փոխել անօդաչու սարքերի ձեռքբերման մարտավարությունը. Deutsche Welle

