Իրանից նոր հայտարարություն է հնչել․ եթե իսրայելական բանակը շարունակի հարվածներ հասցնել բնակելի շենքերին, այնպիսի պատասխան հարված կստանա, որ Իսրայելում գեթ մեկ անվտանգ տեղ չի մնա։
«Եթե Իսրայելը ևս մեկ փորձ անի՝ հարվածել Իրանի բնակելի շենքերին, օկուպացված տարածքներում (նկատի ունեն Իսրայելը-խմբ․) սիոնիստների համար անվտանգ վայր չի մնա»,- Tasnim գործակալությանը հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը գործակալությունն առայժմ նպատակահարմար չի համարում հրապարակել։
Tasnim-ի բարձրաստիճան աղբյուրը հավելել է՝ մինչև հիմա Իրանը գիտակցաբար ուղիղ հարվածներ չի հասցրել Իսրայելի բնակելի թաղամասերին․
«Սակայն եթե նրանք մեկ անգամ էլ նման հիմարություն թույլ տան ու փորձեն հարվածել Իրանի բնակելի շենքերին, մենք Իսրայելում գեթ մեկ անվտանգ տարածք չենք թողնի»։