ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ


ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ
Դեկտեմբեր 21 11:20 2020

ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը;

Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն:

Ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։

 

Սա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է Ռուսաստանի Դաշնությունը:

Այս պահին ժամանել է 54 վագոններից 9-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Արցախի Հանրապետություն: