Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 29 աճյուն, երկուսը քաղաքացիական անձինք են. ԱԻՊԾ


Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 29 աճյուն, երկուսը քաղաքացիական անձինք են. ԱԻՊԾ
Դեկտեմբեր 19 11:13 2020

Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 27 զինծառայողի աճյուն և 2 քաղաքացիական անձանց մարմիններ: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

«Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում 29 աճյուն է հայտնաբերվել որոնցից երկուսը քաղաքացիական անձինք են: Նրանք Հադրութի շրջանի Տող գյուղից են, երկուսն էլ տղամարդ են: Այսօր որոնողական խմբերը աշխատելու են Հադրութում, Ջաբրայիլում, Իշխանաձորում և Որոտանում»,- նշեց Հունան Թադևոսյանը:

 Հունան Թադևոսյանը հավելեց, որ մինչ օրս ընդհանուր առմամբ  դուրս է բերվել 998 մարմին: