Իրանը ներկայացրել է նոր «Շահեդ-107» ԱԹՍ-ն


Իրանը ներկայացրել է նոր «Շահեդ-107» ԱԹՍ-ն
Հունիս 16 23:11 2025

Երկուշաբթի օրը Իրանը ներկայացրել է նոր անօդաչու թռչող սարքը, որն օգտագործվում է թշնամական թիրախների դեմ ինքնասպանական գործողությունների համար։ Լուրը հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

 

«Շահեդ-107»-ի լուսանկարները ցույց են տալիս, որ այն հագեցած է մխոցային շարժիչով, որը թույլ է տալիս ինքնաթիռին թռչել ավելի քան 1500 կիլոմետր հեռավորության վրա։

 

«Վերջերս հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է Շահեդ-107-ին նման իրանական անօդաչու թռչող սարքը մոտենում Իսրայելի Arrow 3 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգին։ Եթե հաստատվի այդ լուրը, այն կապացուցի նոր իրանական անօդաչու թռչող սարքի կարողությունը ներթափանցելու Իսրայելի բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգերը»,-ասվում է լուրում։