24 ժամվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 470 փախստական. ՌԴ ՊՆ


24 ժամվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 470 փախստական. ՌԴ ՊՆ
Դեկտեմբեր 19 10:50 2020

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների մեկ այլ շարասյունի, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքից վերադարձել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

 

Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 470 մարդ: Ավտոբուսներին ուղեկցում էին Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկները:

 

Ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են անցկացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը քսաներեք դիտակետերում:

 

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

 

Ավելի քան 42 հազար փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր: