Լարված իրավիճակ ՊՆ-ի դիմաց. անհետ կորած զինվորների ծնողները կոտրել են ՊՆ-ի դուռը և մտել տարածք


Լարված իրավիճակ ՊՆ-ի դիմաց. անհետ կորած զինվորների ծնողները կոտրել են ՊՆ-ի դուռը և մտել տարածք
Դեկտեմբեր 16 09:05 2020

Այսօր անհետ կորած զինվորների ծնողները հերթական անգամ ակցիա էին սկսել ՀՀ ՊՆ-ի շենքի դիմաց՝ պահանջելով զբաղվել իրենց որդիներին գտնելու ուղղությամբ:

Պատասխան չստանալով ՊՆ-ից՝ ծնողները կոտրեցին ՊՆ-ի դուռը և փորձեցին մտնել շենք:

 

Ծնողներին հորդորել են դուրս գալ  շենքի տարածքից, սակայն նրանց հաջողվել է դարպասներից անցնել ու մտնել ՊՆ վարչական շենքի բակ։ Այս պահին նրանք վարչական շենքի մոտ են։

Անհետ կորածների ծնողները պատմում են՝ ՊՆ-ից և այլ մարմիններից որևէ հստակ պատասխան չեն ստանում, թե որտեղ են իրենց որդիները, տարբեր մարդկանցից տարբեր պատասխաններ են լսում, որոնք ավելի ուշ հերքվում են:

Մանրամասները՝ տեսանյութում։

ԼՐԱՀՈՍ