«Հասկացել եմ, որ փորձում են ամեն ձևով խանգարել». Սամվել Բաբայան


«Հասկացել եմ, որ փորձում են ամեն ձևով խանգարել». Սամվել Բաբայան
Դեկտեմբեր 13 14:05 2020

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար (2020), ՊԲ նախկին հրամանատար (1993-99) Սամվել Բաբայանը հարցազրույց է տվել «Մերոնք» հարթակին` խոսելով Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքի, ձախողված օպերացիաների ու բացթողումների մասին։

«Մինչպատերազմական իրավիճակի մասին

Անվտանգության խորհրդով փորձում էինք պարզել՝ հակառակորդն ունի այն, ինչ ե՞ս գիտեմ, թե՞ ավելին ունի։ Փորձել ենք այդ հարցով զբաղվել, նամակ ենք հղել Պաշտպանության բանակին։ Պաշտպանության բանակն ասել է, որ պիտի դիմենք Հայաստանի պաշտպանության նախարարին։ Ես զանգել եմ Հայաստանի պաշտպանության նախարարին, նա խուսափողական պատասխան է տվել՝ թե բա՝ «դա գաղտնիք է, բան»։

Մենք ուզում էինք ճշտել զենքի, զորամասերի մասին, հասկացրին, թե այդ տվյալները չենք կարող ձեզ տրամադրել։ Երկրորդ՝ մենք չէինք կարող գնալ դիրքեր։ ԱԽ-ը խորհրդակցական մարմին է, բայց չունենալով հակառակորդի մասին տվյալները, պիտի ծրագիր մշակեինք։ Դավիթ Տոնոյանն ասում էր, որ ինքը պիտի գա Ղարաբաղ, երբ գա, կխոսենք այդ մասին։ Հետո պարզվել է, որ եկել է ու ինչպես եկել, այնպես էլ գնացել է, չի էլ տեսել։ Հասկացել եմ, որ փորձում են ամեն ձևով խանգարել և հնարավրությւոն չտալ՝ հասկանալ ռեալ իրավիճակը»: