Լուսաբացից մինչև այս րոպեներն Ադրբեջանը մարտեր է սկսել, որպեսզի նվաճի Հադրութի շրջանից մնացած միակ հատվածը. թուրքագետ


Լուսաբացից մինչև այս րոպեներն Ադրբեջանը մարտեր է սկսել, որպեսզի նվաճի Հադրութի շրջանից մնացած միակ հատվածը. թուրքագետ
Դեկտեմբեր 12 20:03 2020

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«Լուսաբացից մինչև այս րոպեները Ադրբեջանը մարտեր է սկսել, որպեսզի նվաճի Հադրութի շրջանից մնացած միակ հատվածը (Խծաբերդ)։ Արդեն մասամբ դա հաջողել է։

Հադրութի վերջին կտորի նվաճումը մեզ զրկելու է հետագայում ռազմավարական կարևոր այս բարձրունքից Արցախի կարևորագույն հատվածը վերանվաճելու հնարավորությունից։

Հիշե՛ք, որ ՀՀ անգրագետների կառավարությունը հանձնել է մեր հայրենիքի 1/4-ը և հենց այս րոպեներին շարունակում է ուղղակի հանձնել մեր հայրենիքը։

ՀՀ «խաղաղասեր» կառավարությանը բարևներ Ալիևից»։