Ռուս մասնագետները մանրամասնել են, որ փողոցում ցուրտ եղանակին դիմակ կրելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա։ Ավելին՝ այն կարող է անգամ վնասակար լինել, քանի որ ցուրտ եղանակի ներգործությամբ այն արագ թրջվում ու չորանում, գրում է ՌԻԱ Նովոստին՝ Առողջության դեպարտամենտի կանխարգելման և վերահսկման Մոսկվայի քաղաքային կենտրոնի գիտական և կլինիկական բաժանմունքի վարակաբան բժիշկ Բելովայի խոսքերին հղումով։
Նա, մասնավորապես, նշել է․ «Ինչո՞ւ է մարդը դիմակ դնում, որպեսզի մարդկանց մեջ չհայտնվի առանց պաշտպանության միջոցի: Դիմակը ցրտին տաքացող միջոց չէ: Հետևաբար, եթե քայլում եք ամայի փողոցով, հանեք ձեր դիմակը: Կարևոր է հասկանալ, որ երբ շնչում ենք և խոսում, դիմակը կպչում է դեմքին ու առաջանում է խոնավություն: Մենք հենց սկզբից ենք ուշադրություն դարձրել այն կարևոր փաստի վրա, որ եթե դիմակը թաց է, ապա այն պետք է անմիջապես հեռացվի»։
Ըստ նրա՝ արժե դիմակ կրել այնտեղ, որտեղ մարդկանց մեծ բազմություն կա, օրինակ՝ կանգառում, իսկ մնացած դեպքերում դիմակի կրումը խրախուսելի չէ։
Բժիշկ-վարակաբան, պրոֆեսոր Նիկոլայ Մալիշևը ևս համաձայն է իր գործընկերոջ հետ:
«Ո՞վ է խորհուրդ տալիս, որ փողոցում պետք է դիմակներ կրել: Պետք է ուղղակի փորձել պահպանել սոցիալական հեռավորությունը: Ցուրտ եղանակին դիմակը արագ դառնում է թաց, սա այլևս պաշտպանություն չէ», - վստահեցրել է նա։