ՌԴ-ից ԼՂ առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբերին. «ՌԻԱ Նովոստի»


ՌԴ-ից ԼՂ առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբերին. «ՌԻԱ Նովոստի»
Դեկտեմբեր 5 10:46 2020

Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը, և ՌԴ-ից  դեպի Ստեփանակերտի օդանավակայան առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն դեկտեմբերին: 

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Արցախի Հանրապետության վարչակազմի իր աղբյուրին:

«Այժմ երկու կողմերն էլ  ջանքեր են գործադրում, որպեսզի դա տեղի ունենա», - ասել է գործակալության զրուցակիցը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ  մինչև տարվա վերջ Ստեփանակերտի օդանավակայանում վերսկսեն չվերթները:

Նա հավելել է, որ Ստեփանակերտի օդանավակայանում նաև կիրականացվեն ուղևորների համար չվերթներ, որոնք, ինչպես սպասվում է, Արցախ կժամանեն ոչ միայն Մոսկվայից, այլև Ռուսաստանի այլ տարածաշրջաններից: