Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված գործով այսօր կայացած դատական նիստի կապակցությամբ գրել է․
«Դատարանում Միքայել Սրբազանի խոսքը հիացմունք է պատճառում, նա հերթական անգամ ցույց տվեց, որ հայի իսկական տեսակ է, ունի բացառիկ համարձակություն և հանդիսանում է օրվա իշխանության վերնախավի ճիշտ հակապատկերը, ինչն էլ ցավոք նրա ապօրինի քրեական հետապնդման և կալանքի միակ պատճառն է։
Սրբազանը նաև ապացուցում է, որ այս անցողիկ փորձությունն էլ կհաղթահարի հայ տղամարդուն, հոգևորականին վայել արժանապատվությամբ»։