Բաքվում ռազմական շքերթի ժամանակ հայ ռազմագերիների ցուցադրություն չի լինի. Ադրբեջանը հերքում է տեղեկությունը


Բաքվում ռազմական շքերթի ժամանակ հայ ռազմագերիների ցուցադրություն չի լինի. Ադրբեջանը հերքում է տեղեկությունը
Դեկտեմբեր 1 21:35 2020

Ադրբեջանի բանտարկյալների և անհայտ կորած քաղաքացիների գործերի պետական ​​հանձնաժողովը հերքել է տարածված տեղեկությունը, թե Բաքվում ռազմական շքերթի ժամանակ կցուցադրվեն հայ ռազմագերիները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հայտարարում ենք, որ ռազմագրիների ցուցադրումը, նրանց նվաստացումը բնորոշ չէ ադրբեջանցի ժողովրդին և մեր բանակին»,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: