Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում չպայթած ռումբերը և այլ զինատեսակներ կականազերծվեն․ պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել․ Արցախի ԱԻՊԾ


Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում չպայթած ռումբերը և այլ զինատեսակներ կականազերծվեն․ պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել․ Արցախի ԱԻՊԾ
Նոյեմբեր 30 09:08 2020

Քիչ հետո Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:

Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն: