Ստեփանակերտում ականազերծում կկատարվի, հայտնաբերվել են «Սմերչ»-ից արձակված ռումբեր. Արցախի ԱԻՊԾ


Ստեփանակերտում ականազերծում կկատարվի, հայտնաբերվել են «Սմերչ»-ից արձակված ռումբեր. Արցախի ԱԻՊԾ
Նոյեմբեր 24 12:20 2020

Ժամը 11:30-ին Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում (Բաղրամյան 2-րդ նրբանցք) տեղի կունենա ականազերծում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռային համակարգից արձակված ռումբեր:

Խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:

Զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում խնդրում ենք զանգահարել զանգահարել 911, 101 կամ 112 կարճ հեռախոսահամարներով: