Իսրայելը դարձել է Արցախի պատերազմի գլխավոր շահառուն․ #WarGonzo


Իսրայելը դարձել է Արցախի պատերազմի գլխավոր շահառուն․ #WarGonzo
Նոյեմբեր 23 22:08 2020

WarGonzo Telegram-ալիքը գրում է․մ«Ծախսելով նվազագույն ռեսուրսներ (Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և Ռուսաստանի համեմատ)՝ Իսրայելը կարողացավ զինադաշտ պատրաստել իր գլխավոր թշնամու՝ Իրանի վրա հնարավոր հարձակման համար։ Ընդ որում, Թել Ավիվը ոչ միայն գումար չի ծախսել, այլև լավ էլ վստակել է սպառազինություն մատակարարելով։


     ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի ՊԲ) մասնագետներն ու իսրայելական ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները կարողացել են իրանական սահմանների անմիջական մերձակայքում փորձարկել հեռանկարային զինատեսակներ: Առաջին հերթին դրանք Harop կամիկաձե անօդաչու թռչող սարքերն են, ինչպես նաև Lora և Lar-160 հրթիռները:


     Բացի այդ, հենց Իսրայելը կարող էր գլխավոր հետախուզական հանգույցի դեր խաղալ Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ տվյալներ ստանալով Հայաստանի ուժային կառույցներից, այդ թվում՝ Երևանում ամերիկյան գործակալության միջնորդությամբ»։