2021 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն՝ եկամուտը նախատեսված է 1 տրիլիոն 569, 06 մլրդ դրամի, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 843.1 մլրդ դրամի մակարդակով 274 մլրդ պակասուրդի դեպքում: Այս մասին այսօր 2021-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ընդ որում, տնտեսական աճը նախատեսված է 4,8%-ի չափով, իսկ բյուջեի նախագծում գնաճը՝ 4%-ի մակարդակում (+1,5%):
«Գալիք տարի ծրագրվում է հավաքել 1,3 տրիլիոն դրամ հարկ եւ տուրք, ինչը զգալիորեն շատ է ընթացիկ տարվա ցուցանիշից»,-պարզաբանեց նախարարը: