«Ջիգյարս» էլ չկա․ 19-ամյա հերոս Արթուր Սուքիասյանին անգամ վիրավորում ստանալը հետ չէր պահել դիրքեր վերադառնալուց


«Ջիգյարս» էլ չկա․ 19-ամյա հերոս Արթուր Սուքիասյանին անգամ վիրավորում ստանալը հետ չէր պահել դիրքեր վերադառնալուց
Նոյեմբեր 12 21:55 2020

Հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ընդհանուր ունեցել է 1302 զոհ՝ 1302 արև ու լույս, հայ օջախի 1302 սյուն։ Հանուն հայրենիքի նահատակվածների շարքում էր նաև 19-ամյա հերոս Արթուր Սուքիասյանը, ում ծննդյան 19-րդ տարեդարձը մահվանից օրեր հետո էր։

Կիոկուշին Կարատեի սև գոտի ունեցող մեր հերոսին չկանգնեցրեց անգամ վիրավորում ստացած լինելու փաստը։ Մի քանի օր Ստեփանակերտում բուժում ստանալուց հետո, դեռ լիովին չապաքինված շտապել էր դիրքեր՝ իրենց վստահված դիրքն անառիկ պահելու, ինչն արեց կյանքի գնով։ 

«Ջիգյարս» Արթուրի ամենասիրած արտահայտությունն էր, բոլորին այդպես էր դիմում ու յուրաքանչյուրին յուրահատուկ «ջիգյարով» սիրում։ 
Դժբախտաբար Արթուրի կյանքի թելն էլ շատ վաղ կտրվեց՝ կիսատ թողնելով նրա երազանքներն ու նպատակները հանուն հայրենիքի։

Հոգեհանգստի արարողությունը կկայանա ս.թ. նոյեմբերի 13-ին` Շահումյանի գերեզմաներին հարակից «Գոռ Ատ» սգո սրահում:
Հուղարկավորությունը` հաջորդ օրը 15:00-ին Եռաբլուրում: