Արցախում զոհված դարպասապահ եւ ռեժիսոր Գագիկ Աբրահամյանի մայր․ Երանի նրան ու մյուս նահատակներին, որ չեն տեսնում՝ ինչ է կատարվում (լուսանկարներ)


Արցախում զոհված դարպասապահ եւ ռեժիսոր Գագիկ Աբրահամյանի մայր․ Երանի նրան ու մյուս նահատակներին, որ չեն տեսնում՝ ինչ է կատարվում (լուսանկարներ)
Նոյեմբեր 12 09:36 2020

Իմ որդին հաղթել է եւ հաղթանակած գնացել, հերոսաբար կռվել է եւ կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանությանը: Երանի նրան ու մյուս նահատակներին, որ չեն տեսնում՝ ինչ է կատարվում: Նրանք բոլորը հաղթել են: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված ֆուտբոլիստ, ռեժիսոր Գագիկ Աբրահամյանի մայր Ռիտա Դավթյանը:

Արցախյան պատերազմում նահատակված 19-ամյա Գագիկ Աբրահամյանը Երեւանից էր, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան, դարպասապահ, Երեւանի N1 պետական քոլեջի ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ էր: Ուսմանն ու մարզումներին զուգահեռ աշխատել է որպես խոհարար: 

Գագիկ Աբրահամյանի մայրը՝ Ռիտա Դավթյանը նշում է, որ որդին ընտրած երկու ուղղություններում էլ հաջողություններ է ունեցել եւ պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո, երկուսով էլ մասնագիտանալու նպատակ ուներ:

Գագիկ Աբրահամյանն Իջեւանում է անցել պարտադիր զինծառայությունը: Իր ցանկությամբ եւ դիմումի համաձայն է տեղափոխվել Արցախ, երբ սկսվել է պատերազմը:  Զոհվել է ռազմի դաշտում ԱԹՍ-ի հարվածից հրամանատարին փրկելիս:
Մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում: