Երևանը և Բաքուն պետք է անհապաղ վերսկսեն բանակցությունները ԼՂ-ի կարգավիճակի շուրջ. Ֆրանսիայի ԱԳ նախարար


Երևանը և Բաքուն պետք է անհապաղ վերսկսեն բանակցությունները ԼՂ-ի կարգավիճակի շուրջ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Նոյեմբեր 11 10:55 2020

Երևանը և Բաքուն պետք է վերսկսեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ`այն հստակեցնելու և հակամարտությանը երկարաժամկետ լուծում տալու նպատակով, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-իվ լը Դրիանը:

«Պետք է թույլ տրվի հակամարտության հետևանքով վերջին շաբաթներին տեղահանված անձանց վերադարձը: Հարկավոր է որոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- ասել է Դրիանը: