«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն ազատվեց պաշտոնից։
Տեղեկությունը հաստատել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։
Հիշեցնենք՝ ՀԷՑ-ի նոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյաննն այսօր հայտարարել էր՝ «Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու»։
Ռոմանոս Պետրոսյանը նշել էր, որ այս պահին մասսայական ազատումներ չի նախատեսում, բայց ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում։