Զոհված Արմանի որդին՝ 14-ամյա Նարեկը, հոր մեքենան վարել է՝ մորն և քրոջը Մարտակերտից դուրս բերել


Զոհված Արմանի որդին՝ 14-ամյա Նարեկը, հոր մեքենան վարել է՝ մորն և քրոջը Մարտակերտից դուրս բերել
Նոյեմբեր 8 23:29 2020

Արցախում զոհված 39-ամյա փոխգնդապետ Արման Էդվարդի Դրմեյանը Շիրակի մարզի Կամո գյուղից էր, ամուսնացած է, ունի 1 տղա և 1 աղջիկ: Արմանի հայրը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ավարտելուց հետո ծառայության էր անցել Հայաստանում,  իսկ 2019 թվականի ամռանն արդեն՝ Արցախում:

«Արմանս ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 17-ին, շատ աշխույժ ու ընդունակ տղա էր, 1998 թվականին դպրոցն ավարտեց, դեռ 18 տարին չէր էլ լրացել, բարձր գնահատականներով ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ինքը շատ լավ սովորող տղա էր, համալսարանն էլ շատ լավ, պատվով, հարգանքով ավարտեց, անցավ աշխատանքի Հայաստանում, մի քանի զորամասում է ծառայել, իսկ անցած տարի ամռանը տեղափոխվեց Արցախ՝ Մարտակերտ: Ընտանիքով տեղափոխվեցին այնտեղ, վարձով էին ապրում, երեխաներն այնտեղ էին դպրոց գնում, Նարեկս 9-րդ դասարան է, Մերիս՝ 6-րդ»,- պատմեց Արմանի հայրը:

  

Հոր նկարագրելով՝ Արմանը շատ բարի, ընկերասեր, բարեկամասեր անձնավորություն էր, սակայն ծառայության մեջ շատ խիստ և պատասխանատու էր, վատն ու կեղծիքը չէր հանդուրժում, խիստ զինվորական էր և չափից դուրս հայրենասեր: Դեռ փոքր տարիքից էր որոշել, որ պետք է զինվորական դառնար.

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։