«Արձակուրդ էր եկել, երեխեքին կնքեց ու գնաց». Հովհաննեսը Շիրակի մարզի առաջին զոհերից էր


«Արձակուրդ էր եկել, երեխեքին կնքեց ու գնաց». Հովհաննեսը Շիրակի մարզի առաջին զոհերից էր
Նոյեմբեր 6 20:46 2020

Արցախում զոհված 29-ամյա ավագ-լեյտենանտ Հովհաննես Համլետի Գրիգորյանը Գյումրիից էր, ամուսնացած էր, ունի 2 երեխա: Նրա մտերիմ ընկերը՝ Արթուր Հակոբյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովհաննեսը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտել և որպես սպա՝ ծառայության էր անցել Արցախում:

«Մոտ 4 տարի առաջ էր ամուսնացել՝ Արցախում, ընտանիքի հետ միասին ապրում էր Մատաղիսում, կինն այնտեղից է: Տղան 2.5 տարեկան է, իսկ աղջիկը՝ 3 ամսական: Ծնողներն ու իրենից 1 տարի փոքր եղբայրն այստեղ՝ Գյումրիում են ապրում»,- ասաց Հովհաննեսի ընկերը:

  

Վերջին անգամ Հովհաննեսը Գյումրիում եղել էր սեպտեմբերի սկզբին, արձակուրդ էր եկել, հասցրել էր նաև երեխաներին մկրտել.

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։