Արծրուն Հովհաննիսյանը՝ ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին


Արծրուն Հովհաննիսյանը՝ ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին
Նոյեմբեր 5 22:25 2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց իրավիճակը ռազմաճակատում. «Երեկ` ողջ գիշեր, մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն լռել, չնայած ակտիվությունը որոշակի նվազել է: Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա անտառներում, համայնքներում, ճանապարհներին, ձորակներում և այլուր, փորձում են ամեն կերպ լուծել որոշակի խնդիրներ: Առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ: Օրվա ընթացքում նաև Ադրբեջանի ԶՈՒ-ըն հյուսիսում, կենտրոնական ուղղությունում, Կարմիր շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ, տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ»,- ասաց Հովհաննիսյանը: