«ՎԱԶ 21-06»-ը բախվել է «Toyota»-ին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կան վիրավորներ


«ՎԱԶ 21-06»-ը բախվել է «Toyota»-ին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կան վիրավորներ
Հուլիս 29 23:07 2025

Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Երասխ Մ-2 ճանապարհին՝ Մասիսի վարչական տարածքում, Երասխ գնալիս «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է, 2 հոգու առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

 

Տեղում պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ «06»-ը մինչև դաշտում հայտնվելը բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի հետամասին, ինչից հետո կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց։ Կողաշրջված «06»-ից մոտ 250մ հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են «Toyota»-ն։

 

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։