«Ամբողջ հայության հավաքած 150 միլիոն դոլարն ընդամենը 4-5 հատ ՏՈՐ-ի գին է». Արծրուն Հովհաննիսյան


«Ամբողջ հայության հավաքած 150 միլիոն դոլարն ընդամենը 4-5 հատ ՏՈՐ-ի գին է». Արծրուն Հովհաննիսյան
Նոյեմբեր 5 21:50 2020

ՀՀ ՊՆ ներկայայցուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Հանրային Հ/Ը-ում հարցազրույցի ժամանակ հակառակորդի և մեր պատերազմական ծախսերի համեմատականներ տարավ: Նա հայտնեց, որ Համահայկական հիմնադրամում հանգանակված 150 միլիոն դոլարը Ադրբեջանը ծախսում է միայն 2-3 օրվա ընթացքում:

«150 միլիոն դոլարն ընդամենը 4-5 հատ ՏՈՐ-ի գին է: Դուք տեսնում եք, չէ՞՝ ինչ քանակ են կիրառել նրանք ԱԹՍ-ների. մեկ միավորը միջինում 200-300 հազար դոլար է, դե հաշվեք մոտավոր 1200 ԱԹՍ-ն: Այդ ամեն ինչից պարզ է չէ՞, որ ՀՀ-ն զինվել է իր հնարավորությունների համեմատ: ՀՀ-ի տնտեսական հնարավորությունն էլ էսպիսին է: Հիմա ես օրինակ բերեցի մեր ամբողջ հայության հնարավորությունները. համեմատելի չէ»,- ասաց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: