Հարցաքննվել են 2 ադրբեջանցի զինառայողներ՝ ռազմագերու կարգավիճակով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
Ռաֆայել Վարդանյանը նշեց, որ այդ անձինք պատրաստակամություն են հայտնել հարցաքննվելու.
«Այդ ամբողջ գործընթացը տեսաձայնագրված է։ Ադրբեջանցի զինծառայողները նույնպես հայտնում են, որ մինչեւ սեպտեմբերի 27-ը Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ տեղում Ադրբեջանի զինված ուժերի զորամասերում Ադրբեջանի զինված ուժերի սպայական, ենթասպայական կազմի հետ իրականացրել են մարտական պատրաստության դասընթացներ եւ եղել է հարձակման հստակ հրաման Արցախի Հանրապետության դեմ։ Սա վկայում է այն մասին, որ նախապես ծրագրված, պլանավորված եւ համակարգված ագրեսիայի ակտի հետ գործ ունենք, որը պլանավորված է եղել օգոստոսի ամսից»։