Օրվա ընթացքում Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից. ԱՀ ԱԻՊԾ


Օրվա ընթացքում Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից. ԱՀ ԱԻՊԾ
Նոյեմբեր 5 19:00 2020

 

Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։ Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։ Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան։ Այս մասին հայտնում է  ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: