Միքայել Սրբազանը կմնա կալանավորված


Միքայել Սրբազանը կմնա կալանավորված
Հուլիս 30 17:32 2025

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է առաջին ատյանի դատարանի դատավորի՝ կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Սրբազանի պաշտպանների բողոքները:

«Պաշտպանական կողմը ակնկալում էր դատավոր Վաչե Մարգարյանի նման կեցվածքը, իսկ նրան հայտնված բացարկն ամենայն հավանականությամբ մերժվել է:

Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է առաջին ատյանի դատարանում հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ»,- ասվում է Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի տարածած հաղորդագրությունում։