Կանադայի կառավարությունը կճանաչի Պաղեստինի պետականությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 2025 թվականի սեպտեմբերին կայանալիք նստաշրջանի ժամանակ։ Այս մասին ասվում է վարչապետ Մարկ Քարնիի հայտարարության մեջ։
«Պաղեստինի քաղաքացիական բնակչության աճող տառապանքները որևէ պատճառ չեն թողնում հետաձգելու խաղաղությանը, անվտանգությանը և բոլոր մարդկային կյանքի արժանապատվությանը աջակցելու համար համակարգված միջազգային գործողությունները։ Երկու պետությունների սկզբունքի վրա հիմնված լուծման պահպանումը նշանակում է աջակցել բոլոր այն մարդկանց, ովքեր նախընտրում են խաղաղությունը` բռնության ու ահաբեկչության փոխարեն, և հարգել Իսրայելի և Պաղեստինյան պետությունների խաղաղ գոյակցության նրանց ձգտումը՝ որպես անվտանգ և բարգավաճ ապագայի միակ ուղի»,- ասել է կառավարության ղեկավարը։
«Այս պատճառներով Կանադան մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում՝ 2025 թվականի սեպտեմբերին», - ասել է նա։