Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը․ ծանր հրետանի է կիրառվել Մարտունու ուղղությամբ, և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին․ Արցախի ԱԻՊԾ


Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը․ ծանր հրետանի է կիրառվել Մարտունու ուղղությամբ, և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին․ Արցախի ԱԻՊԾ
Նոյեմբեր 5 05:10 2020

Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։

 

Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։

Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։