Արցախում հայտնվել է թշնամու կողմից արձակված նոր զինատեսակ. Պարզվել է՝ այրող կասետային զենք է. Արցախի ԱԻՊԾ


Արցախում հայտնվել է թշնամու կողմից արձակված նոր զինատեսակ. Պարզվել է՝ այրող կասետային զենք է. Արցախի ԱԻՊԾ
Նոյեմբեր 3 08:37 2020

Արցախի Հանրապետության տարածքում  հայտնվել է թշնամական  ուժերի կողմից արձակված  նոր զինատեսակ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

«Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է  Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։ 

Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար»,-ասված է հաղորդագրության մեջ: