«Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք». Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)


«Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք». Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Նոյեմբեր 2 22:32 2020

«Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ»,- այսօր ճեպազրույցում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահին մարտերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական ուղղությունները, որոնք 3-4 ուղղություններով են եղել, տապալված են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: