«Թանգարանները զինվորի կողքին». տեղի կունենա ցուցահանդես վաճառք


«Թանգարանները զինվորի կողքին». տեղի կունենա ցուցահանդես վաճառք
Նոյեմբեր 2 21:30 2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 3-ին, ժամը` 12:00-18:00-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

 

Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:

     Թանգարանների մեկ այլ նախաձեռնությամբ աշխատակիցները համախմբվում են թանգարանների բացօթյա տարածքներում և գործում գլխարկներ զինվորների համար, որոնք ոգեշունչ մաղթանքներով մոտ օրերս կուղարկվեն առաջնագիծ: