Կռվելն ու հաղթելը որպես միակ ելք ընդունելով մեկնեցի սահման․ 20-ամյա Էդգարը զորացրվելուց հետո դարձյալ առաջնագծում է` որպես կամավոր


Կռվելն ու հաղթելը որպես միակ ելք ընդունելով մեկնեցի սահման․ 20-ամյա Էդգարը զորացրվելուց հետո դարձյալ առաջնագծում է` որպես կամավոր
Նոյեմբեր 2 21:07 2020

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմը ոտքի հանեց բոլորին։ Հայրենիքի պաշտպանության սուրբ գործը կանչեց բոլորին։ Մինչ այս պահն էլ չի դադարում կամավորների հոսքը։

Պատերազմի մեկնարկից անմիջապես հետո 20 -ամյա Էդգար Ավետիսյանը, ով 9-ը ամիս առաջ էր զորացրվել, եղբոր հետ դիմեց զինկոմիսարիատ՝ մեկնելու ռազմաճակատ։ Երեք օր անց կառույցից պատասխանել են, առայժմ մեկնելու է Էդգարը։

Արցախից 20 ամյա կամավորը նոր է վերադարձել։ «Որոշեցի մեկնել երկրորդ օրվանից, բայց դեպքերի դասավորվածությունը այնպես եղավ, որ մեկնեցի պատերազմի երրորդ օրը։ Պատճառն՝ այլ տարբերակ չտեսնելն էր, կռվել և հաղթելը, որպես միակ ելք ընդունելով մեկնեցի»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Էդգարը։

Ընտանիքում՝ բանակից ամիսներ առաջ զորացրված Էդգարի որոշումը չեն էլ քննարկել, սպասել են, որ իրենց որդին առաջիններից է շտապելու Արցախ, նվիրվելու հայրենիքի պաշտպանությանը։ «Եղել են միակարծիք, որ այս պահի դրությամբ միակ տարբերակը դա է՝ գնալ և կռվել։ Երկու եղբայր գնացինք, որ կամավորագրվենք, չգիտեմ ինչ պատճառով ես կարողացա գնալ։ Ընտանիքս շատ հանգիստ է տարել այդ որոշումը»,- ասաց Էդգար Ավետիսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։