Երգչուհի Լուսինե Պողոսյանը որոշել է պատերազմի ծանր օրերին գտնվել Արցախում եւ իր փոքրիկ ներդրումն ունենալ կերտվող հաղթանակում: Այս մասին ռեպորտաժ է պատրաստել Արցախի հեռուստատեսությունը:
«Մեր զինվորները մարտական են, անկոտրում են: Մենք էստեղ ենք մեր բժիշկների, մեր զինվորների կողքին: Այն անհանգստությունը, որ տիրում է Երեւանում, ես ուզում եմ ուղղակի ասել՝ խնդրում եմ, ուղղակի աղոթեք մեր զինվորների ու մեր բ բժիշկների համար: Ամեն բան լավ է, այնպես չէ, ինչպես գիտեք այդտեղ: Աստված պահապան, հաղթելու ենք, լավ եղեք»,-նշել է նա:
Ուսուցչուհի Լիանա Սարաջյանը պատերազմի օրերին փոխել է մասնագիտությունը, ընկերուհու հետ աշխատուիմ է որպես խոհարարի օգնական, գիտեն՝ ամեն ինչ անում են բանակի ու զինվորի համար. «Հայը երբեք չի ծնկի, մենք հաղթելու ենք միասին, ազգովի»:
Բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող, մարտակերտցի Հայկ Գալստյանը արդեն 4-րդ օրն է, որ աշխատում է որպես բուժակ. «Խորհուրդ եմ տալիս խուճապի չմատնվել, որովհետեւ մեր զինվորները շատ լավ պահում են մեր հողերը: Աշխորհում ոչ մի զինվոր չի կարող մերի ոգին ունենալ: Մենք շատ ուժեղ ենք»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում