Շուշիում մենք ենք ապրելու, իսկ իրենք միշտ լացելով մուղամներ են երգելու՝ Շուշին երազելով. Ռեպորտաժ Շուշիից


Շուշիում մենք ենք ապրելու, իսկ իրենք միշտ լացելով մուղամներ են երգելու՝ Շուշին երազելով. Ռեպորտաժ Շուշիից
Նոյեմբեր 2 11:25 2020

Գիշերվանից Շուշին հակառակորդի հրետանու թիրախում է, վնասվել էր բնակելի թաղամասեր, առեւտրային եւ հանրային սննդի օբյեկտներ, զոհեր եւ վիրավորներ չկան, բնակիչներն ապաստարաններում են եղել: Այս մասին ասվում է Արցախի հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժում:

«Ամեն ձեւի զենք օգտագործել են, ԱԹՍ-ներն են եղել: Երեւի դեռ կշարունակվի: Սրանք ուզում են ժողովրդի մեջ վախ առաջացնեն, բայց վերջը գալու է եւ իրենց երազանքը չի կատարվելու: Շուշիում մենք ենք ապրելու, Ղազանչեցոց եկեղեցու զանգերն են ղողանջելու, իսկ իրենք միշտ լացելով մուղամներ են երգելու՝ Շուշին երազելով»,-ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Նշվում է, որ արկերից մեկն ընկել է Շուշիի վերին մզկիթի տարածքում. «Այսօր դոշ են ծեծում, թե մզկիթը մերն է, ադրբեջանական է, ոչ թե պարսկական, ապա ի՞նչ են մտածում սրա մասին: Սա ապացուցում է, որ իրենց պիղծ են, հավատն էլ են մոռացած, մտածում են միայն ցեղասպանության մասին: Բայց երբ ժամանակին շուշին եւ ընդհանրապես Արցախ աշխարհն էինք ազատագրում, այդ ժամանակ մեր Սիրբազանը կոչ է արել, որ իրենց մզկիթները չավերեք»,-հավելել է քաղաքապետը:

Նշենք, որ Շուշիի պարսկական մզկիթը նորոգվել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրի շրջանակում: