Եթե տեսականորեն ենթադրում ենք, որ պատերազմը երկարատև է լինելու, ապա տնտեսական գերակայությունների վերանայում պետք է արվի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Օրինակ տուրիստական ճյուղը, որը էականորեն տուժել էր արդեն կովիդի պատճառով, երկարատև պատերազմի պարագայում ինքնին անարդյունավետ է լինելու:
Սովորական միջին վիճակագրական օտարազգի տուրիստին անհնար է լինելու բացատրել, որ պատերազմը Գառնի-Գեղարդից հարյուր կիլոմետր հեռու է ընթանում, իր համար դա միևնույն տարածաշրջանն է:
Փոխարենը անհրաժեշտություն կլինի ծանր/ռազմական արդյունաբերությունը զարգացնելը: Քննարկման այլ կոնտեքստ պետք է ստանա, կարծում եմ, նաև հանքարդյունաբերությունը»: